Արդյո՞ք նաիվ եք` բարդել պատասխանատվությունը Պրահայի հայտարարության վրա․ Ալեքսանյան
Կլինի մեկ տարի, որ ամենատարբեր եղանակներով, հիմնականում ռուսական դաշտից փորձ է արվում թե՛ ԼՂ բլոկադան, թե՛ բռնի հայաթափումը բարդել Պրահայի հայտարարության վրա` դրանով փորձելով արդարացնել նախ ռուս խաղաղապահների անգործությունը, քաղաքական պատասխանատվությունը բարդելով Հայաստանի իշխանությունների վրա։
Արդյո՞ք ձեզ թվում է, որ հաջողվելու է բարդել պատասխանատվությունը Պրահայի հայտարարության վրա։ Արդյո՞ք դուք այդքան նաիվ եք, որ ձեզ թվում է՝ դա հնարավոր է անել։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այո հիմնական մեղավորը ձեր քաղաքական թիմն է»,- արձագանքեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում