Իսպանիայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վնասը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ եվրո

Իսպանիայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վնասը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ եվրո, գրել է «El Pais» թերթը՝ հղում անելով վերլուծաբանների նախնական տվյալներին։
Ինչպես նշել է թերթը, եթե Իսպանիայում բոլոր աշխատանքները մեկ օրով ամբողջությամբ դադարեցվեն, վնասը կարող է հասնել 4,5 միլիարդ եվրոյի․ այդքան է երկիրը միջինում օրական արտադրում։
Բայց քանի որ որոշ հատվածներում անջատումը տեղի է ունեցել աշխատանքային օրվա երկրորդ կեսին, և խնդիրը լուծվել է մի քանի ժամով, գործնականում ամեն ինչ ցույց է տալիս, որ վնասը զգալիորեն պակաս կլինի։
Ապրիլի 28-ին Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում տեղի էր ունեցել էլեկտրաէներգիայի խոշոր անջատում։ Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Լա Կորունյան, Սեւիլյան և այլ քաղաքներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։ Անջատումը ազդել էր նաև Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Անդորրայի վրա։