Խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ․ Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին

Խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անել։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, գրել է БЕЛТА-ն։
«Մենք նույնպես, չեմ թաքցնի, քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշակի դժգոհությունը (Հայաստանի հետ - խմբ․),- ասել է Բելառուսի ղեկավարը:
«Մենք եկանք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն, եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ չանելով դեմարշներ առանց պատճառների, առանց կոնկրետ պատճառների»։