Թրամփն ասել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել ԱՄՆ-ի շնորհիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ամենամեծ ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեջ, այս մասին նա գրել է «Truth Social» սոցիալական ցանցում։
«Մենք հաղթեցինք երկու համաշխարհային պատերազմներում, բայց երբեք չենք ստանձնել դրա համար վաստակը, ինչպես բոլորը։ Ամբողջ աշխարհում դաշնակիցները նշում են մեր հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Միակ երկիրը, որը չի նշում, ԱՄՆ-ն է։ Հաղթանակը եղավ միայն մեր շնորհիվ»,- գրել է Թրամփը։
Նա 1918 թվականի նոյեմբերի 11-ը հռչակել է Առաջին համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օր, իսկ 1945 թվականի մայիսի 8-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օր: Թրամփը նշել է, որ այս օրերը հայտարարվել են տոնական, բայց կմնան աշխատանքային օրեր։