Չէի պատկերացնում, որ մի օր կլինի «հայ», որ հարցականի տակ կդնի այս ամենը․ Սիրուշո

Չէի պատկերացնում, որ մի օր կլինի «հայ», որ հարցականի տակ կդնի այս ամենը․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ինստգրամյան իր էջում կիսվել է «Դեր Զոր» երգի տեսահոլովակով և առանձնացրել այդտեղից տողեր՝ «Երբեմն ինձ թվում է՝ ես լսում եմ միլիոնավո հոգիների ճիչերը: Ես լսում եմ Դեր Զորի անապատում կորած ազգի սրտի զարկերը»:

«Երբ այս երգերը գրում էի, չէի պատկերացնում, որ մի օր կլինի «հայ», որ հարցականի տակ կդնի այս ամենը…»,- շարունակել է Սիրուշոն։