35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով մի քանի մետր բարձրությունից հայտնվել է բնակչի տան տարածքում

 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով  մի քանի մետր բարձրությունից հայտնվել է բնակչի տան տարածքում

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանը իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Եղշատյանը և Դավիթ Վարդանյանը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։