Աբովյան քաղաքում բախվել են Opel-ն ու Nissan-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Աբովյան քաղաքում բախվել են Opel-ն ու Nissan-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը: