Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ավտոպահեստամասերի հափշտակման դեպքերը մնում են չբացահայտված․ քաղաքացիները չեն վստահում նախարարությանը

Blog Image

Վերջին շրջանում ավտոմեքենաներից գողության դեպքերի թվի մասին ահազանգերը չեն դադարում։

Հաճախ կրկնվող այս դեպքերը շատերի համար արդեն սովորական երևույթ է դարձել, որի թիրախում են հայտնվել նաև պատգամավորները։ Օրինակ շաբաթներ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նույնպես հանդես եկավ հայտարությամբ նշեց, որ չի դիմում ոստիկանություն քանի որ չի վստահում։

Ստեղծված իրավիճակում Mediahub-ը գրավոր հարցում ուղարկեց ՆԳՆ հասկանալու համար, թե ի՞նչ մասշտաբների է հասնում դեպքերի թիվը։

Ճշտող հարցին, թե ի՞նչ է արվում նվազեցնելու կամ կանխելու մեքենաններից ավտոպահեստամասերի գողությունների թիվը, որին ի պատասխան գրել էին՝ հանցատեսակի նախականխման, կանխման և բացահայտման նպատակով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես, բակային տարածքներում և գիշերային ժամերին ուժեղացվել է օպերատիվ խմբերի շրջագայությունը։ 

«Կատարվել է քարտեզագրում, որի հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերը գիշերային ժամերին իրականացնում են շրջագայություններ թիրախային հասցեների տարածքներում։ Միաժամանակ, իրականացվում են հսկողական-կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցառումներ տրանսպորտային միջոցներից կատարված գողոնի իրացման հավանական վայրերում»։

Հիմա անցնենք հստակ թվերի․  2020-2024 թթ․ և 2025 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված ավտոմեքենաներից կատարված պահեստամասերի գողությունների վերաբերյալ նշվում է, որ 2020-ին դեպքերի թիվը հասել է 1737-ի, 2021-ին 2185-ի, 2022 թվականին 1787, 2023 թվականին նվազել է՝ 1009, 2024` 922-ի, 2025-ի առաջին 9 ամիսներին 782 դեպք է գրանցվել։

Մեզ ահազանգած քաղաքացիները պատմում են, որ լինում են դեպքեր, երբ հանցագործը թողնում է տելեգրամյան ալիքի հասցե, որի միջոցով կարող են գնել իրենց մեքենայից գողացված ավտոպահեստամասերը։ Մենք սրա մասին հայտնեցինք նաև ՆԳՆ նախարարության ու հարցրինք, թե քանի՞ նման դեպք է գրանցվել, քանի՞սն են բացահայտվել, պատեկերն այս անգամ այդքան էլ հուսադրող չէր։

Եվ այսպես, նման դեպքեր սկսվել են գրանցվել 2021-ից, որի թիվը հասնում էր 119-ի, դրանից բացվահայտվածների թիվը ընդամենը 11-ն է, չբացահայտվածը՝ 108։ 2022-ին քիչ դեպքեր են եղել (20 դեպք), սակայն դրանցից ոչ մեկը չի բացահայտվել։ 2023-ի պատկերը նույնպես հուսադրող չէ, գրանցված 8 դեպքերը չբացահայտվածների շարքում են։

Նույն պատկերն է նաև 2024 թվականին (գրանցված 5 դեպք), և 2025 թվականին  (53 դեպք), որոնք նույնպես շարունակում են չբացահայտված մնալ։

Մեր հարցին ի պատասխան նախարարությունից նաև հայտնել են, որ  ավտոմեքենաներից կատարված պահեստամասերի գողությունների և շորթումների դեպքերով հիմնականում հափշտակվում են կողային հայելիներ, թափարգելներ, լուսարձակներ, տարբերանշաններ և այլն։

Գրավոր հարցման պատասխանն այն խոսուն փաստն է, որի մասին ահազանգում են քաղաքացիները՝ խնդիրը մեծամասամբ լուծում չի ստանում, դրա համար էլ շատ քաղաքացիներ հարկ չեն համարում դիմել ոստիկանություն և նշված թվերից զատ լինում են դեպքեր, որոնցից տեղյակ չէ նախարարությունը։

Էմմա Մարտիրոսյան

Send