Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հիշատակի միջոցառում Երասխում ադրբեջանցիների կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակը հարգելու համար

Blog Image

ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից հայտնում են.

«Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը, 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Ա.Վ. Բեզբորոդովի, Էրեբունի ավիաբազայի հրամանատար Ա.Գ. Պետրովի, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության պետ Ռ.Ն. Գոլուբիցկու, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտպանության կցորդ Ա.Բ. Գորյաինովի, ռազմական և ռազմաօդային կցորդ Ռ.Ն. Պոլյանովսկու, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովի, հասարակական շրջանակների և հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին, այցելեց արարատի մարզի Երասխ գյուղում գտնվող հուշահամալիր, որը նվիրված է հինգ տարի առաջ մարտական ​​պարտքը կատարելիս ողբերգորեն զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ռուս օդաչուներին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված զինվորների հիշատակին։

 Իր ելույթում Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարը նշել է, որ հինգ տարի առաջ այս օրը, լարված բանակցություններից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին, որը դադարեցնում էր արյունահեղությունը և ձեռնարկում տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու մի շարք միջոցառումներ: Այն կյանքի կոչելու համար, ի թիվս այլ բաների, նաև ռուս զինծառայողների կյանքի գնով է եղել, որոնց հերոսությունը երբեք չի մոռացվի»:

Send