Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ճնշման տատանում, ինքնազգացողության վատացում․ ի՞նչ խնդիրներով են մարդիկ շտապ օգնություն կանչում

Blog Image

Վերջին օրերին Հայաստանում առկա բարձր ջերմաստիճանով պայմանավորված շտապ օգնության կանչերը որոշակիորեն ավելացել են։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

«Օրվա ընթացքում գրանցված կանչերն 800-ի միջակայքում են։ Հիմնականում ճնշման տատանումների, թունավորումների դեպքերով են կանչերը գրանցվում։ Եթե ձմռանը կոտրվածքների դեպքերով են հիմնական կանչերը, ապա հիմա ճնշման տատանումների, ինքնազգացողության վատացման դեպքերի»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կանչերից հետո հոսպիտալացումների դեպքերը կազմում են մոտավորապես 22%, այսինքն՝ օրական շտապ օգնության  ծառայությունից օգտված 800 բուժառուից 172-ը հոսպիտալացվում է։ 

«Այդ միջինացված թիվը գրեթե միշտ նույնն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով շտապ օգնության բժիշկների նկատմամբ բռնության դեպքերին, որ նկատվում են վերջին շրջանում՝ Գրիգորյանն ասաց, որ այս օրերին նման դեպքեր չեն գրանցվել, թեև միշտ էլ կոնֆլիկտային վիճակներ ստեղծվում են։

«Իհարկե, դատապարտելի են բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը, ու շատ լավ է, որ վերջին շրջանում նման դեպքեր չեն արձանագրվել»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Նարե Գնունի

Send