Նրանց համար, ովքեր միաժամանակ վեյփ են ծխում ու ծխախոտը, թոքերի քաղցկեղ ունենալու ռիսկը չորս անգամ ավելի բարձր է համեմատած միայն ծխախոտ օգտագործողների, ասել է ուռուցքաբան, կրծքային վիրաբույժ Անդրեյ Նեֆեդովը «Life.ru»-ին։
«Վեյփ ծխելու ժամանակ մարդը ներշնչում է աերոզոլի, որը պարունակում է պրոպիլեն գլիկոլ, գլիցերին, բուրավետիչներ, ֆորմալդեհիդ եւ այլ վնասակար եւ պոտենցիալ քաղցկեղած նյութեր»,- բացատրել է Անդրեյ Նեֆեդովը։
Ուռուցքաբանը նշել է, որ վեյփը պարունակում է քաղցկեղածին նյութեր, որոնք շնչառական տրակտի բորբոքում եւ գրգռում են առաջացնում: Նրա կարծիքով՝ ռիսկը հատկապես մեծ է ծխողների շրջանում, ովքեր միաժամանակ ծխում են ինչպես վեյփ, այնպես էլ ծխախոտ:
Ուռուցքաբանը նախազգուշացրել է, որ այս դեպքում թոքերի չարորակ վնասի հավանականությունը չորս անգամ ավելանում է: