ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է ռուսաստանցու, ով աhաբեկչություն է ծրագրել (տեսանյութ)

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ռուսաստանցու, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի մարզի վարչակազմի պաշտոնյաների դեմ
Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ նա գործել է Ուկրաինայի հետախուզական ծառայությունների ցուցումներով։ Ձերբակալվածը տվյալներ է փոխանցել ուկրաինական կողմին ինտերնետային մեսենջերների միջոցով։
Տղամարդուց առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք ու դրա պատրաստման բաղադրամասեր։ Միջադեպի հիման վրա հարուցվել է երկու քրեական գործ՝ ահաբեկչություն կատարելու և պետական դավաճանության հոդվածներով։
Տեսանյութն այստեղ