Բուրյաթիայում ջրհեղեղից տուժած գյուղից ավելի քան 20 մարդ է տարհանվել

Բուրյաթիայում ջրհեղեղից տուժած Կուգոտի գյուղից 21 մարդ է տարհանվել ժամանակավոր տեղավորման կենտրոն, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Ավելի վաղ Բուրյաթիայի Մուզորշիբիրսկի շրջանի Կուգոտի գյուղում ջրի տակ է անցել հինգ կենցաղային հողատարածք, վնասվել է Սուհարա գետի վրայով անցնող ճանապարհային կամուրջը։
«21 մարդ տարհանվել է ժամանակավոր կացարանի կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փրկարարները շարունակում են անօդաչու սարքերից վերահսկել իրավիճակը։ Այսպես, Գաշի, Ցոլգա և Բալթա բնակավայրերի մոտ ջրի մակարդակի աննշան բարձրացում է նկատվում։
Գերատեսչության տվյալներով՝ վերականգնվել է ճանապարհային հաղորդակցությունը Չելութայ եւ Շաբուր բնակավայրերի հետ։