Այս սերմերը ունեն հակաքաղցկեղային ազդեցություն, նվազեցնում են շաքարախտի ռիսկը․ ներառե՛ք սննդակարգում

Այս սերմերը ունեն հակաքաղցկեղային ազդեցություն, նվազեցնում են  շաքարախտի ռիսկը․ ներառե՛ք սննդակարգում

Դդմի սերմերը կարող են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում, ծառայել որպես մանրաթելերի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր և նորմալացնել արյան ճնշումը: Այս մասին Healthnews-ին ասել է բրիտանացի թերապեւտ Քեթրին Հայաթը։

Բժշկի խոսքով՝ դդմի սերմերը մի շարք օգտակար հատկություններ ունեն։ Դրանք կարող են ունենալ հակաբորբոքային, հակաբակտերիալ և հակաքաղցկեղային ազդեցություն, ինչպես նաև նվազեցնել շաքարախտի և հիպերտոնիայի ռիսկը:

Այս առավելությունները պայմանավորված են դդմի սերմերի՝ հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, նյութեր, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմի բջիջները անկայուն մոլեկուլներից, որոնք կոչվում են ազատ ռադիկալներ:

Դդմի սերմերը հարուստ են նաև բջջանյութով (բուսական սննդային մանրաթել), որն օգնում է աղիներին պայքարել բորբոքման դեմ և մեծացնել օգտակար բակտերիաների քանակը, ինչպես նաև պահպանել արյան շաքարի օպտիմալ մակարդակը։

 Հայաթը հավելել է, որ մթերքը կարող է բարելավել տղամարդկանց վերարտադրողական առողջությունը: 2013 թվականին առնետների վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել դա։ Բացի այդ, դդմի սերմերը ցինկի հիանալի աղբյուր են, որն իր հերթին բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը: