Ո՞ր դեպքում է սուրճը վտանգավոր

Չնայած սուրճի օգտակար հատկություններին, շատերին հուզում է այն հարցը. «Արդյո՞ք սուրճը վտանգավոր է առողջության համար»։
Կոֆեինի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Կոֆեինը կախվածություն է առաջացնում:
Օրական ավելի քան 700 մգ կոֆեինի օգտագործումը (5-8 բաժակ 150 մլ սև աղացած սուրճ) հրահրում է օրգանիզմից կալցիումի և մագնեզիումի հեռացումը:
Կոֆեինի չափից ավելի (ավելի քան երեք բաժակ 150 մլ աղացած սև սուրճ) օգտագործումը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա։
Կոֆեինը հակացուցված է սրտանոթային դեկոմպենսացված հիվանդություններ ունեցող մարդկանց։
Կոֆեինի չափից ավելի օգտագործումը խթանում է միզամուղ էֆեկտը՝ պատճառելով երիկամների ավելի ուժեղ աշխատանքի և միզապարկի գրգռման։
Սուրճը ոչ միայն սպառում է նյարդային համակարգը, այլև առաջացնում է ռեֆլյուքս և ստամոքսի այլ խնդիրներ:
Քաղցած վիճակում սուրճի օգտագործումը վնասակար է։ Սննդակարգում պետք է ներառել միայն որակյալ սուրճ։
Կազդուրող ըմպելիքը պետք է օգտագործել չափավոր։ Երկու բաժակը մեկ օրում բավարար կլինի վայելելու և առողջության ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։