ՀՀ-ն ու Արցախը կործանվում են, իսկ Արսեն Թորոսյանը մտահոգված է ծխելու հետևանքներով

ՀՀ-ն ու Արցախը կործանվում են, իսկ Արսեն Թորոսյանը մտահոգված է ծխելու հետևանքներով

ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում, ծխելու արգելքը շատ տեղին է, պարզապես՝ մի փոքր ուշացած:

Արսեն Թորոսյանի պաշտոնավարման օրոք COVID-ից ՀՀ-ում հազարավոր քաղաքացիներ մահացան, ՔՊ-ականների իշխանության օրոք Արցախը փլատակների է վերածվել, Եռաբլուրը փոքր քաղաքի չափսերի է հասել, Շուշիում լսվում է նամազի ձայնը, իսկ Թորոսյանը խոսում է ծխելու վտանգների մասին: 

ՀՀ գործող իշխանությունների վարած ներքին և արտաքին ձախողված քաղաքականության պատճառով հայոց պետականությունը վտանգված է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը ամեն օր ամրապնդվում են, իսկ Թորոսյանը «մտահոգված» է ծխելու վատ հետևանքներով: Դա նույնն է, որ Տիտանիկի նավապետը այսբերգին հարվածելուց 10 րոպե առաջ ստուգի ուղևորների պուլսը:

ՔՊ-ականների օրոք ՀՀ-ն աստիճանաբար վերածվում է «failed state»-ի՝ իր տնտեսական, ժողովրդագրական, ռազմա-քաղաքական ներուժով: Աղետալի իրավիճակից դուրս գալու համար Արսեն Թորոսյանն ու նրանց «քաղաքական» թիմը պետք է օր առաջ հեռացվեն: Թորոսյանն իշխանափոխությունից հետո կունենա շատ ազատ ժամանակ՝ ծխելու վտանգների մասին ստատուսներ կամ էսսեներ գրելու համար:

Վահրամ Բագրատյան