Բժիշկը սրտի առողջության համար առաջարկել է սննդակարգում ներառել 3 մթերք

Բժիշկը սրտի առողջության համար առաջարկել է սննդակարգում ներառել 3 մթերք

Սրտաբան Աուրելիո Ռոխասն ասել է, որ տախիկարդիայի դեմ կարելի է պայքարել սննդակարգը կարգավորելու միջոցով։ Vanitatis-ին տված հարցազրույցում նա խորհուրդ է տվել ներառել երեք մատչելի ապրանքներ։

Ռոխասը տախիկարդիայով տառապող մարդկանց առաջարկել է ուտել ավոկադո, քանի որ այն հարուստ է մագնեզիումով, կալիումով և միանհագեցած ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են սրտի ճիշտ աշխատանքի համար։

Նա նաև հորդորել է սննդակարգում ներառել սպանախը։ Այս մթերքը պարունակում է մագնեզիում և ֆոլաթթու, որոնք կարգավորում են ինքնավար նյարդային համակարգը, որը սերտորեն կապված է սրտի հետ։

Բացի այդ, բժիշկը նշել է, որ կեֆիրը պարունակում է պրոբիոտիկներ, տրիպտոֆան և տարբեր օգտակար բակտերիաներ, որոնք բարելավում են աղիների աշխատանքը և խթանում են սերոտոնինի արտադրությունն օրգանիզմում։ Սա կարող է օգնել նվազեցնել սթրեսի հետևանքով առաջացած սրտի հիպերակտիվությունը:

Սրտաբանը խորհուրդ է տվել պահել հավասարակշռված դիետա, կանոնավոր վարժություններ և լավ քնել՝ սրտի առողջությունը պահպանելու համար: