Բժիշկը թվել է սրտի հիվանդության 5 ռիսկային գործոն

Սրտաբան Իրինա Վասիլեւան հայտարարել է, որ սրտի հիվանդության հինգ դասական ռիսկի գործոն կա:
Նա դրանք թվել է իր տելեգրամյան ալիքում, գրել է «Լենտան»։
Ինչպես նշել է Վասիլեւան, ռիսկի գործոններից մեկը արյան բարձր ճնշումն է։
Բացի այդ, ծխելու և գիրության պատճառով մեծանում է սրտի տարբեր պաթոլոգիաների զարգացման հավանականությունը։ Բացի այդ, բժիշկը ռիսկի գործոնների թվում ներառել է շաքարախտը և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը։
Մասնագետի խոսքով՝ թվարկված գործոնները կարող են կյանքի տեւողությունը նվազեցնել ավելի քան 10 տարով։ Սակայն, ըստ գիտնականների հետազոտությունների, նույնիսկ միջին տարիքում դեռ ուշ չէ իրավիճակը շտկելու համար։ «Ավելին, կյանքի տեւողության վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է արյան ճնշման իջեցումն ու ծխելը թողնելը»,- եզրափակել է Վասիլեւան։