Մենք Արցախի թիկունքին ենք, բայց Արցախը պետք է բանակցի. Հակոբ Ասլանյան
Մենք Արցախի թիկունքին ենք, բայց Արցախը պետք է բանակցի։ Այդ մասին այսօր խորհրդարանում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյան-Ալիև երեկվա հանդիպումը դրական է, որովհետև կամաց-կամաց գալիս ենք այն հավասարակշռությանը, թե ինչպես պետք է աշխատել հարևանների հետ, բարեկամների հետ, և ընդհանրապես, միջազգային հանրության հետ։
«Այսօրվա դրությամբ ամենակարևոր բաներից մեկն էլ լուրջ դիվանագիտական աշխատանքն է, և այստեղ մենք պետք է կարողանանք նրբորեն քայլել, որ աջուձախ չընկնենք»,- ասաց նա։
Հարցին, իսկ ի՞նչ պետք է հասկանալ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, արդյո՞ք Արցախն էլ է ճանաչվելու Ադրբեջանի մաս, Ասլանյանը պատասխանեց՝ ինչ արվում է, միջազգային հանրության պահանջն է։
«Այստեղ Արցախը կորցնելու հարցը չէ, այլ միջազգային նորմերով առաջ շարժվելու։ Հարցն այն է, որ միջազգային հանրությունն առաջ մեզ ագրեսոր էր համարում, իսկ հիմա պատասխանատվություն կստանձնի Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու։ Մենք գալու ենք նրան, որ Ադրբեջանը ուզի-չուզի միջազգային հանրությանը պատասխան է տալու։ Իսկ Արցախի ժողովուրդն այսօր պետք է ավելի ամուր կպնի իր հողին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։