Ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայերի շրջանում. կա՞ն տուժածներ

Այս պահի դրությամբ ոչ մի վիրավոր չկա հայերի շրջանում, տուժածներ չկան: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչը:
«Բոլորն ապահով են իրենց տներում»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ այո, իրավիճակը լարված է, բայց իրենք մշտական կապի մեջ են բոլորի հետ:
«Մենք մշտական կապի մեջ ենք բոլորի հետ և խնդրել ենք նրանց մնալ իրենց տներում, ուշադիր լինել և զգույշ: Բարեբախտաբար, չնայած լարվածությանը, հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելը հայտնեց Պաղեստինի կողմից երկրի վրա հարձակման մասին: