Միրզոյան-Բայրամով հանդիպումը կկայանա՞

Միրզոյան-Բայրամով հանդիպումը կկայանա՞

Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ դեկտեմբերի մեջ սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում։

Mediahub-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ այս պահի դրությամբ հանդիպման մասով որևէ նորություն չկա։

«Այս պահի դրությամբ որևէ հստակություն չկա», - նշեց նա։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին,  ևս չէր բացառել, որ նման հանդիպում հնարավոր է։