Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սոչիում անհետացել են հինգ զբոսաշրջիկներ, այդ թվում՝ երեք երեխա

Blog Image

Հինգ զբոսաշրջիկ, այդ թվում՝ երեք երեխա, չեն վերադարձել Սոչիի Աժեկի լեռնաշղթայի տարածք կատարած ուղևորությունից, որոնողական աշխատանքները շարունակվում են. լրագրողներին հայտնել են Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի մամուլի ծառայությունից, փոխանցում է Ria.ru-ն:

«Այսօր ժամը 05:40-ին ԱԻՆ փրկարար ջոկատ է զանգահարել մի կին և հայտնել, որ հոկտեմբերի 1-ին ամուսինն ընկերոջ և երեք երեխաների հետ արշավի է գնացել Աժեկի լեռնաշղթայի տարածքում։ Զբոսաշրջիկները պետք է վերադառնաին տուն հոկտեմբերի 2-ին (ծայրահեղ դեպքում՝ հոկտեմբերի 3-ին), սակայն մինչ այժմ, քանի որ գիշերը հորդառատ անձրև էր, և խմբի ղեկավարի հետ կապ հաստատել չհաջողվեց, նշված տարածք է մեկնել ЮРПСО-ի փրկարարների ջոկատը», - ասված է հաղորդագրությունում։ 

Send