ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինը կազմում է 91%․ Օվերչուկ

ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինը կազմում է 91%, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Երեքշաբթի օրն Օվերչուկը մասնակցել է Տաշքենդում ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին։
«Մոտավորապես 91% ... Փաստորեն, ԵԱՏՄ-ն անցել է ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների։ Տարբեր երկրների հետ դա, բնականաբար, տարբեր է։ ... Բոլորը շատ արագ անցան», - ասել է Օվերչուկը՝ պատասխանելով ԵԱՏՄ երկրներում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի մասի հետ կապված հարցին։