Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը խոսել է Պաղեստինի և Իսրայելի, Ուկրաինայի՝ միջուկային զենք ստեղծելու մասին

Blog Image

Պաղեստինի բնակիչները չեն լքի իրենց հողերը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պաղեստինցիները չեն հեռանա այնտեղից, սա իրենց հողն է, սա առաջինն է։ Եվ երկրորդը, ինչքան շատ լինեն մարդասիրական բնույթի խնդիրները, այնքան շատ մարդիկ կցանկանան պաշտպանել իրենց շահերը։ Ի դեպ, Իսրայելում շատերը դա հասկանում են»,- ասել է նախագահը:

Պուտինը նաև միջուկային զենք ստեղծելու մասին Կիևի հայտարարությունը հերթական սադրանք է անվանել։

ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում միջուկային զենք ստեղծելու ցանկացած քայլ կարժանանա «համապատասխան արձագանքի», գրել է Tass-ը։

Send