Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Chery-ն ներկայացրել է իր առաջին թռչող մեքենան․ կարող է օդում սահմանել մինչև 120 կմ/ժ արագություն

Blog Image

Չինական հանրահայտ Chery ընկերությունը ներկայացրել է իր առաջին թռչող էլեկտրական մեքենան Chery 2024 Global Innovation Conference-ի շրջանակներում

Նոր արտադրանքը կոչվում է Land and Air Vehicle: Այն արդեն հաջողությամբ փորձարկվել է։

Մեքենան, կարծես, մրցարշավային մեքենա լինի, որի վրա մի փոքր ուղղաթիռ է ամրացված:

Ընկերությունը նշել է, որ ցամաքային և օդային փոխադրամիջոցը նախատեսված է կարճ թռիչքների համար, և տրանսպորտային միջոցը ճանապարհի մեծ մասը պետք է անցնի գետնին: Թռիչքի ֆունկցիան անհրաժեշտ է միայն ինչ-որ խոչընդոտ կամ խցանում շրջանցելու համար:

Մեքենան ապահովում է ուղղահայաց թռիչք և վայրէջք: Թռիչքի առավելագույն բարձրությունը 1 կիլոմետր է։ Նոր արտադրանքը կարող է օդում սահմանել մինչև 120 կմ/ժ արագություն, իսկ թռիչքի տեւողությունը հասնում է մինչեւ 40 րոպեի։

Send