ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յուրևկա գյուղը։ Այդ մասին հայտնում է նախարարությունը՝ հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին ամփոփագրում։
Նշենք՝ հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ Զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել նաև ԴԺՀ Ուրոժայնոյե գյուղը:
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ում նշել են, որ խոցվել են հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, զինամթերքի պահեստները: