Ռուսական մանկապարտեզում դայակը բռունցքով հարվածել է երեխայի գլխին

Ռուսական մանկապարտեզում դայակը բռունցքով հարվածել է երեխայի գլխին

Պրիմորիեում մանկապարտեզի դայակն իր ձեռքը բարձրացրել է աշակերտի վրա, ով չէր համբերում զուգարան գնալուն: Այս մասին հայտնում է kp.ru-ն։

Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեցել Միխայլովկա գյուղի մանկապարտեզներից մեկում. երկուսուկես տարեկան տղան կեղտոտել է հագուստը զուգարան տանող ճանապարհին, ինչի համար բռունցքով հարվածել է գլխին դայակը։ Միջադեպին ականատես մյուս երեխաների ծնողների խոսքով՝ կինը նախ խբել է աշակերտի ուսին, ապա հարվածել նրա գլխին։ Ինչպես նշել է խումբը հաճախող երեխաներից մեկի մայրը, աշխատակցուհին իր կամքով արդեն հեռացել էր։ Պաշտոնական գերատեսչություններից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ չեն եղել։