Թրամփը հայտարարել է Կիևի հետ բնական ռեսուրսների շուրջ համաձայնության գալու մասին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ համաձայնություն է ձեռք բերվել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքի շուրջ, որի ստորագրումը սպասվում է շուտով։
«Մենք համաձայնություն ենք ձեռք բերել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ... մենք այն շուտով կստորագրենք»,- ամերիկյան նախագահի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Գործարքի ստորագրումը ձախողվել էր փետրվարի վերջին, երբ Վլադիմիր Զելենսկին ժամանեց Վաշինգտոն: