Մենք էլ չենք հասկանում՝ ինչի համար են Ջալալ Հարությունյանին մեղադրում․ փաստաբան
2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիան չի կարելի ձախողված համարել, իսկ այն, որ մենք ունենք որոշակի կորուստներ՝ չի կարող լինել ռազմական օպերացիա և չլինեն զոհեր։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Մենք էլ չենք հասկանում՝ ինչի համար են հրամանատարին մեղադրում։ Զոհեր կան և զոհերի հետ կապված վարույթ իրականացնող մարմինը մեզ համար անհասկանալի իրավական հիմնավորումներով գտնում է, որ անփութություն է դրսևորվել Ջալալ Հարությունյանի կողմից»,- ասաց Սարդարյանը։
Ըստ փաստաբանի՝ օպերացիայի իրականացման հատվածը թույլ է եղել, հայկական կողմը կարող էր ջարդել հակառակորդի ոգին, եթե մի քիչ ավելի ներքին օղակներում կազմակերպվածությունը բարձր լիներ, որի համար Ջալալ Հարությունյանը պատասխանատու չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։