Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցությունը մինչև ապրիլի վերջ կհայտարարի ինքնալուծարման մասին, գրել են ԶԼՄ-ները։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը լրագրողներին ասել է, որ քրդական երկարամյա խնդրի լուծման հարցում ընթացիկ ամսվա ընթացքում կարող է զգալի առաջընթաց լինել։
ՔԲԿ-ն ահաբեկչական է ճանաչված Թուրքիայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը։ Կազմակերպությունը պայքարում էր անկախ քրդական պետություն ստեղծելու համար՝ զինված բախումների գնալով թուրքական ուժային կառույցների դեմ։