Թուրքիայում ցմաh բանտարկված Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը, Իրանը ողջունել է

Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը։
Իրանը ողջունել է կոչը:
Փետրվարի 27-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ թուրքական բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքն ու ցրել խմբավորումը: «Իրանը ողջունում է ցանկացած գործընթաց, որը կկանխի ահաբեկչությունը և կամրապնդի հարևան Թուրքիայի անվտանգությունը, և հույս ունի, որ այդ իրադարձությունները տարածաշրջանային մակարդակում նույնպես կունենան դրական ազդեցություն», – ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Օջալանը 1999 թվականից ցմահ ազատազրկված է Իմրալի կղզու բանտում: Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արգելված է Թուրքիայում։