Հայաստանը ֆուտբոլի նոր գավաթակիր կունենա

Հայաստանը ֆուտբոլի նոր գավաթակիր կունենա

Հայտնի դարձան Հայաստանի 2022թ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները:

Այսօր կայացած կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» և վստահ հաղթանակ տարավ` 3:0: Տանտերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում:

Այդպիսով, Հայաստանի գավաթի եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Ուրարտուն» և «Նորավանքը», որը երեկ 2:1 հաշվով պարտության է մատնել անցած տարվա գավաթակիր «Արարատին»:

Թիմերն առաջին անգամ կվիճարկեն պատվավոր մրցանակը: Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի սկզբին: