Կարեւոր է ոսկորների առողջության համար․ որո՞նք են ծիրանի օգտակար հատկությունները

Ծիրանը, հավանաբար, հայերի ամենասիրելի միրգն է, բայց ոչ բոլորը գիտեն, թե որքան օգտակար է այն: Ուրեմն, գնացինք։
1. Ծիրանի պարունակած բետա-կարոտինը հանդիսանում է վիտամին A-ի նախորդողը եւ անհրաժեշտության դեպքում օրգանիզմում վերածվում է այդ վիտամինի։
2. Բետա-կարոտինն ունի կոնվերսիայի ամենաբարձր ցուցանիշը: Վիտամին A-ն կարեւոր է տեսողության, վերարտադրության եւ մաշկի առողջության համար, ինչպես նաեւ նպաստում է իմունային համակարգի ամրացմանը:
3. Ծիրանի սննդային մազաթելերն օգտակար են մարսողական համակարգի առողջության համար։
4. Ծիրանը կալիումի հարուստ աղբյուր է, որը պաշտպանում է սրտի առողջությունը։
5. Ծիրանը հավասարակշռում է արյան ճնշումը եւ պահում այն ճիշտ նորմալ մակարդակի վրա։
6. Ծիրանի մեջ պարունակվող կալցիումն ու ֆոսֆորը կարեւոր են ոսկորների առողջության համար։
7. Ծիրանն օգտակար է բերանի խոռոչի եւ ատամների առողջության համար։ Այն կանխում է լնդերի հետ կապված խնդիրները եւ նպաստում ներբերանային վերքերի ապաքինմանը։
8. Ծիրանը խոնավացնում, պաշտպանում եւ հարթեցնում է մաշկը։
9. Վիտամին A-ն արգելակում է ճարպագեղձերի գործունեությունը։