Շշեր նետեցին, պարզվեց՝ նռնակ նետել էլ չգիտեն․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմության մասին

Ադրբեջանն այս գոծողություններով նաև իրեն է վնասում, քանի որ 90-ականներին նմանատիպ գործողությունները պատերազմ բերեց, իսկ պատերազմում իրենք պարտվեցին։ Պատերազմ են հրահրում, մենք պատերազմ չենք ուզում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Լաչինի միջանցքը փակելու մասին։ 

«Հիմա մենք դիմում ենք միջազգային հանրությանը, որ բոլորը հիշեն, թե ինչի համար այս ամենը սկսվեց։ Մոռացել են, մենք անընդհատ բանակցում էինք, թող պարոն Վիլեն Գաբրիելյանը ների, բայց ճոճանակն անընդհատ շարժվում էր, բայց այդ ճոճանակը շարժվելով պետք է մեկ կետի կանգնի. դա խաղաղությունն է, որի համար մեզ համերաշխություն է պետք։ Հիմա պատասխանեմ այն հարցին, թե ո՞ւր գնացին մեր գործընկերները, գնացին նոր խրամատ փորելո՞ւ, այստեղի խրամատը չաշխատեց, շշեր նետեցին, պարզվեց՝ նռնակ նետել էլ չգիտեն, հիմա էլ գնացել են Կառավարության դիմաց, բա հո չէին գնալու Ստեփանակերտում ապրելու»,-ասաց նա։

Քոչարյանը հիշատակեց ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հարցազրույցը՝ պնդելով, որ այն խայտառակություն էր։ «Ասում էր՝ վերջին Ղարաբաղի ժողովուրդը դուրս է գալու Ղարաբաղից․ պարոն Հակոբյան, առաջինը Դուք եք դուրս եկել՝ շենքեր, առանձնատներ Երևանում կառուցելով։ Արցախից դուրս գալ պետք չէ, ամեն ինչ պետք է անել, որ Արցախն իր ամրությունը պահի։ Լաչինի միջանցքն անպայման կբացվի։ Ադրբեջանցի պաշտոնյան ասում է՝ ռուս խաղաղապահներն են փակել միջանցքը, իրենք էլ դատապարտված են նորից բացելու»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում