ՌԴ-ն մեզ պատերազմի մեջ է ուզում ներքաշել․ թող կատարի իր պարտականությունները․ Խաչատրյան

Ես համոզված եմ, որ սա պատասխանն է ՀՀ-ի այն դիրքորոշմանը, որ մենք Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը։ Խնդրեմ, Ռուսաստանի տեսակետը. Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ ՌԴ-ն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ խոսելով Լաչինի միջանցքը փակելու մասին։ 

«Բոլորիս աչքի առաջ, ռուս խաղաղապահները, մինչև ատամները զինված, նայում էին, թե ինչպես են մի քանի բաշիբոզուկներ վրաններ տեղադրում։ Դուք տեսա՞ք մի խաղաղապահ ասեր՝ ճանապարհը մի փակեք։ Համոզված եմ, որ ՌԴ-ն ուզում է մեզ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ներքաշի, անհամբեր սպասում են, թե երբ  ղարաբաղցիները էլ չեն դիմանալու, նռնակ պայթեցնելու։ ՌԴ-ն փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը՝ Հայաստանը ստանա Ադրբեջանից»,-ասաց նա։ 

Խաչատրյանն ընդգծեց, որ ՌԴ-ն կա՛մ պետք է հրաժարվի իր պարտականություններից, կա՛մ օգնության դիմի։

«Էս մեր ռևանշիստներն ի՞նչ են ուզում, թող գնան ՌԴ դեսպանատան դիմաց հանրահավաք անեն, ինչի՞ են գնում Կառավարության դիմաց: Որովհետև երազում են պատերազմի մասին, որ մի հատ էլ պարտվենք, իրենք գան իշխանության՝ արդեն Ռուսաստանի նահանգում։ Չի լինելու նման բան։ ՌԴ-ն թող կատարի իր պարտականությունները կամ հրաժարվի, էլի նորմալ ա»,-նշեց Խաչատրյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում