Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակաhարությամբ. մանրամասներ

Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակաhարությամբ. մանրամասներ

Ոստիկանության Տավուշի բաժնում դանակահարության վերաբերյալ տեղեկությունը ստացվեց հունիսի 26-ին։ Այն ստուգվեց և հաստատվեց։ Պարզվեց, որ նախորդ օրը, ժամը 22-ին, Այգեձոր բնակավայրում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տեղացի երիտասարդների միջև վիճաբանություն էր ծագել։ Խոհեմությունը տեղի էր տվել, և 21-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել էր 19-ամյա երկու համագյուղացիներին։

21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

`