Կյանքի ճանապարհը դարձավ մահվան ճանապարհ

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ստիպված են Ստեփանակերտից Հայաստան հասնելու համար անցնել 24-36 ժամ ճանապարհ։
Այդ ճանապարհը շատերի համար ավարտվում է ողբերգությամբ. մամուլում, սոցցանցերում տարածվում են տեղեկություններ, որ գաղթի ճանապարհին արցախցիներ են մահանում։
MediaHub-ը ՀՀ ԱՆ-ից հետաքրքրվեց՝ վիճակագրություն կա՞ ճանապարհին արձանագրված մահերի մասով։ Կառույցից փոխանցեցին, որ այս պահին տվյալներ չկան, քանի որ ընթացիկ գործընթաց կա։
«Բուժկենտրոններ դիմումներ լինում են, բայց ամփոփիչ տվյալներն ավելի ուշ են լինելու»,- հայտնեցին ԱՆ-ից։
Մինչդեռ բռնի տեղահանված մեր հայրենակիցները շարունակում են կտրել ճանապարհը, որն ինը ամիս կյանքի ճանապարհ էր, իսկ այսօր, ոմանց համար, այն դարձավ մահվան ճանապարհ:
Լիաննա Թորոսյան