Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն

Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: