Ի՞նչ անել գրիպով հիվանդանալու ռիսկը նվազեցնելու համար

Ի՞նչ անել գրիպով հիվանդանալու ռիսկը նվազեցնելու համար

Միայն առողջ ապրելակերպը կօգնի նվազեցնել գրիպով հիվանդանալու վտանգը: The Sun-ին ասել է թերապեւտ Ջեֆ Ֆոսթերը։

Բժիշկը նշել է, որ մրսածության և վիրուսների սեզոնին գրիպից պաշտպանվելու արդյունավետ միջոց կա։ 

Նրա խոսքով՝ դա առողջ ապրելակերպն է։

Ֆոսթերն ասել է, որ շատ մարդիկ վստահ են, որ կարող են աջակցել իրենց իմունային համակարգին վիտամիններով, սակայն հավաստի տվյալներ չկան, որ դրանք կարող են նվազեցնել գրիպով հիվանդանալու վտանգը։

Իսկ միակ բացառությունը վիտամին D-ն է։

«Իմունիտետի ամրապնդման գործում գլխավորը առողջ ապրելակերպ վարելն է»,- բացատրել է բժիշկը։

Մասնագետը նաև ասել է, որ պետք է սնվել հավասարակշռված սննդակարգով, հետևել քնի ժամանակացույցին, մարզվել, խուսափել ավելորդ սթրեսից: