Ինքնասպանություն Երևանում. 26-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից ցած է նետվել (լուսանկար)

Ինքնասպանություն Երևանում. 26-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից ցած է նետվել (լուսանկար)

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: 

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կ․ Հ.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: