«Հանուն սլավոնական ժողովուրդների»․ Լուկաշենկոն ուղերձ է հղել Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

«Հանուն սլավոնական ժողովուրդների»․ Լուկաշենկոն ուղերձ է հղել Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Բելառուսական հողի վրա Ուկրաինայի ջերմասիրտ և աշխատասեր ժողովրդին միշտ վերաբերվել են առանձնահատուկ հարգանքով և ջերմությամբ. Երկար ժամանակ մեր ժողովուրդները ուժ են գտել միասնության մեջ, կիսել են ուրախությունն ու վիշտը, ապաստանն ու հացը, միասին հաղթահարել են դժբախտություններն ու հպարտացել են իրենց հաջողություններով։ Մեզ միավորում է ոչ միայն ընդհանուր ճակատագիրը և ազգակցական կապերը, այլ նաև բարեկամներ լինելու և հարևանների հետ հաշտ ապրելու ցանկությունը»,- ասվում է շնորհավորանքում։

Բելառուսի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօրվա դժվարին պայմաններում ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է խոսել խաղաղության լեզվով՝ հանուն սլավոնական ժողովուրդների ներկա եւ ապագա սերունդների։ «Ուրիշ այլընտրանք չկա», - ընդգծել է նախագահը։ «Բելառուսն իր հերթին կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում անվտանգությունը հնարավորինս արագ ապահովելու համար»։

Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի ժողովրդին մաղթել է «խաղաղ երկինք ու քաղաքացիական ներդաշնակություն, իրենց առատաձեռն երկրին՝ բարգավաճում, իսկ ընտանիքներին՝ միասնություն»։