Ուկրաինայում արգելվեց ուղղափառ եկեղեցին․ Զելենսկին օրենքը ստորագրել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքը, որն արգելում է երկրում Ռուսական ուղղափառ եկեղեցու և Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը։
Այս շաբաթվա սկզբին փաստաթուղթը հաստատվել էր Գերագույն Ռադայի կողմից։
Օրենքն առաջին հերթին վերաբերում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությանը, որը նախկինում հայտնի էր որպես Ուկրաինական ուղղափառ եկեղեցի (Մոսկվայի պատրիարքարան), երկրի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին:
Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 30 օր հետո, սակայն Ռուս ուղղափառ եկեղեցական համայնքներին ինը ամիս ժամանակ է տրվել «ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար»: Օրենքի համաձայն՝ Ուկրաինայում արգելված է Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
Ընդունված օրենքը ենթադրում է, որ ուկրաինական դատարանները, իշխանությունների ցուցումով, կարգելեն Ռուս ուղղափառ եկեղեցու մաս կազմող եկեղեցիների գործունեությունը։