Օդանավակայանում դիմավորել են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մեդալակիրներին (տեսանյութ)

Օդանավակայանում դիմավորել են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մեդալակիրներին (տեսանյութ)

Կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում էին սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականին։  Նրանք հայրենիք էին վերադառնում 4 մեդալով,որոնք նվաճել էին Գերմանիայում եւ Քաթարում։  Աշխարհի գավաթի խաղարկության առաջին երկու փուլերի ընթացքում։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկու փուլերում նվաճել է երկու ոսկե ,  Գագիկ Խաչիկյանը՝ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝  բրոնզե մեդալ։

Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում, Հայաստանի հավաքականը չի մասնակցի։