Ալիևը երգում է՝ Nə oldu Paşinyan․ ժամանակը չէ՞, որ գերիների դիմաց հանձնվեք․ Վարդանյանը՝ Փաշինյանին
Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու գերիների դիմաց, հիմա էլ գերիներ ունենք, նաև Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը։ 2018, 2019, 2020 թվականներին նրանց գովում էիք, Շուշիում պարում, կենացը խմում։ Ալիևն ասում է՝ դեռ երկու հոգի էլ Երևանում կան, թե ինչու երկու, ոչ երեք, պարզ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Սա ազգային պետական խայտառակություն է, ձեր անձնական խայտառակությունը, ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիևին գերիների դիմաց, մանավանդ, որ Ալիևը երգում է՝ «Nə oldu Paşinyan»», -ասաց Վարդանյանը։
Վարդանյանի խոսքից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ո՞ւմ է հարցն ուղղված, Վարդանյանն արձագանքեց․ «Ով որ իր վրա վերցնի»։
Սիմոնյանը պատասխանեց․ «Էդ դեպքում գրավոր ուղարկեք, տեսնենք՝ ով կպատասխանի»։
Մանրամասները՝ տեսանյութում