Մեր հաղթանակից հետո հետաքննություն կլինի, բայց սա Իսրայելի հետախուզության ձախողումն էր. Ցինկեր

Մեր հաղթանակից հետո հետաքննություն կլինի, բայց սա Իսրայելի հետախուզության ձախողումն էր. Ցինկեր

Մեր հաղթանակից հետո հետաքննություն կլինի, թե ինչո՞ւ Իսրայելը պատրաստ չէր, թե ինչո՞ւ չաշխատեցին պաշտպանիչ միջոցներն ու ինչո՞ւ խափանվեց էլեկտրոնիկան։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքական գործիչ Ալեքսանդր Ցինկերը:

Նա նշեց, որ Թել Ավիվում է, որտեղ հիմա ոչինչ չի կատարվում՝ բացի պարբերաբար լսվող ազդանշաններից, մի քանի անգամ էլ հրթիռային հարձակումներ են եղել:

«Հիմնականում, ինչ տեղի է ունենում, Իսրայելի հարավում է լինում»,- ասաց Ցինկերը։

Ըստ քաղաքագետի, այսօր կավարտվի Իսրայելի տարածքի մաքրումը պաղեստինցի զինյալներից։ Սահմանին արդեն իսկ պատրաստ է տանկային դիվիզիան և հրաձգային դիվիզիան, իսկ վաղը իսրայելական բանակը կմտնի Գազայի հատված։

«Այդ ընթացքում Գազայի հատվածի տարբեր օբյեկտների գնդակոծությունները շարունակվում են և ոչնչացվում է ՀԱՄԱՍ-ը։ Մենք շատ պատանդներ ունենք, շատ երկրներ աջակցում են Իսրայելին։ Իսրայելի հարավում երաժշտական փառատոն էր ընթանում, այնտեղ 3000-ից ավելի մարդ կար։ Ահաբեկիչները գնդակահարել են այս 3000 խաղաղ բնակիչներին, ովքեր եկել էին երաժշտական փառատոնին, և մոտ 100-ից ավելի պատանդ ունենք»,- հիշեցրեց նա արյունալի օրերի քրինիկոնը։

Ցինկերը տեղեկացրեց, որ այս գիշեր երկրի կենտրոնում հանգիստ է եղել, բայց դպրոցները չեն բացվել։  

Նկատում է՝ Իսրայելը պատրաստ չէր, բայց հաղթանակից հետո հետաքննություն կլինի, թե ինչո՞ւ չաշխատեցին պաշտպանիչ միջոցները, ինչո՞ւ խափանվեց էլեկտրոնիկան և այլն։ 

«Սա մեր բանակի հետախուզության ձախողումն էր»,- հավելեց MediaHub-ի զրուցակիցը։

Մարիաննա Արամյան