Գոռ Ավետիսյանը դիմումը գրել է, բայց այն դեռ չի հաստատվել

Գոռ Ավետիսյանը դիմումը գրել է, բայց այն դեռ չի հաստատվել

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկության վերաբերյալ, սակայն, որևէ պաշտոնական հաստատում չկար:

Mediahub-ին հաջողվեց կապ հաստատել Ճանապարհային դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին հետևյալը.

«Գոռ Ավետիսյանը գործադիր տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որը դեռ չի հաստատվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից»:

Թե որն է ազատման դիմում գրելու պատճառը, դեպարտամենտից չհայտնեցին:

Վահե Մակարյան