Ղրիմը Ռուսաստան է և վե՞րջ․ հարց Վահե Ղազարյանին
Ես տեղյակ չեմ՝ ինչից եք խոսում, գրավոր կպատասխանեմ։ Այդ մասին MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նշենք, որ մենք հետաքրքրվում էինք, թե արդյո՞ք ՆԳ նախարարությունը Ղրիմը ՌԴ-ի մաս է ճանաչում։
Հիշեցնենք, որ այսօր մենք հոդված էինք հրապարակել՝ ներկայացնելով ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունը, որում Ղրիմը ներկայացվում է որպես ՌԴ մաս։
Մանրամասները՝ տեսանյութում։