Արկտիկան Ուկրաինայի դիմաց. ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին նոր գործարք առաջարկել

Արկտիկան Ուկրաինայի դիմաց. ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին նոր գործարք առաջարկել

ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին առաջարկել վերացնել տնտեսական պատժամիջոցներն ու ներդրումներ կատարել Արկտիկայի տարածաշրջանում իրականացվող նախագծերում՝ Ուկրաինայի հարցում համագործակցության դիմաց, այս մասին վերլուծական հոդվածում գրել է ամերիկյան «Responsible Statecraft» հրատարակությունը։

Հոդվածի հեղինակը նշել է, որ արեւմտյան երկրները շատ են հետ մնում Ռուսաստանի Դաշնությունից հյուսիսային բեւեռային շրջանների զարգացմամբ՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Իսկ Ուկրաինայի վերաբերյալ գործարքը լավ հնարավորություն է փոխշահավետ գործընկերություն հաստատելու համար։

Վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները՝ հոդվածի հեղինակը գրել է, որ Արկտիկան կարող է պարունակել մոտ 90 մլրդ բարել նավթ և 46 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ, ինչը կազմում է աշխարհի չբացահայտված պաշարների համապատասխանաբար 13%-ը և 30%-ը։

Եվ եթե նախկինում դրանց զարգացումը քիչ հավանական է թվացել, ապա այժմ, նոր տեխնոլոգիաների և կլիմայի փոփոխության շնորհիվ, խնդիրը կարող է իրագործելի լինել։