Ի՞նչ վիճակ է Ներքին Հանդում այս պահին

Ի՞նչ վիճակ է Ներքին Հանդում այս պահին

2 ժամ է` կրակոցը դադարել է: Այս մասին MediaHub.am-ին հայտնում են Ներքին Հանդից:

«Գիշերվա 3.30-4.00-ից սկսել են կրակել պոստերի ուղղությամբ, բայց դե գյուղը կպած ա, ի՞նչ տարբերություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ բնակիչների շրջանում խուճապ չկա, տարհանման մասին էլ որևէ խոսակցություն չկա:

Մեր զրուցակիցն ասաց, որ իր տեղեկություններով` 4 վիրավոր ունենք:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

Նարե Գնունի