Բժիշկը զգուշացրել է նստակյաց ապրելակերպի տհաճ հետեւանքների մասին

Նստակյաց ապրելակերպը կարող է հանգեցնել ջիլային հատվածի կառուցվածքային փոփոխությունների, aif.ru-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Աննա Կազանցևան։
Նրա խոսքով՝ գլյուտալային տենդինոպաթիա նաև կարող է առաջանալ:
«Որպես կանոն, այս հիվանդությունը ցավ է առաջացնում ազդրի վերին արտաքին հատվածում»,- բացատրել է բժիշկը։ Տհաճ զգացողությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզիոթերապիայով, որն ուղղված է հետույքի մկանների ամրացմանը։
«Բժիշկը նշել է, որ պետք է ավելի քիչ ոտքերը ծալած նստել և կողքի չքնել։ Եթե դուք փոխեք շարժման ձևերը, որոնք կապված են ջիլային սեղմման հետ, կարող եք նվազեցնել ցավը»,- հավելել է Կազանցևան։